Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.03.2015 | 00:03

Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն ինձ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։
Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։
Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ցավերն ու հիվանդությունները մեր միջից։
Բարիքներ պարգևող, Քեզ հայտնի են մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին, որոնց միջոցով միշտ գովվի Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Դիտվել է՝ 2426

Մեկնաբանություններ